▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Էջմիածնում. նորածնի անհետանալուց 5 ամիս հետո միայն մայրը ասել է, որ երեխային առևանգել են

Հոգեւոր մայրաքաղաքում՝ Էջմիածնում, հերթական առեղծվածային դեպքն է գրանցվել. 42-ամյա կինը հայտարարել է, թե իր նորածնին երեխային առևանգել են։

Ընդ որում, ըստ դիմամուատուի, դեպքը տեղի է ունեցել ապրիլին, այսինքն մոտ 5 ամիս ասաջ՝ ծննդատան մոտակայքից, իսկ երեխան գտնվել է պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ։

Թե ինչու կինն առ այսօր չի բողոքել, չի բարձրաձայնել իր փոքրիկին առեւանգելու մասին, կարելի է միայն ենթադրել։ Էջմիածնում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իրականում նորածնին ոչ թե առեւանգել են, այլ մայրը ծննդաբերությունից հետո հրաժարվել է նրանց, եւ մի զույգ ստանձնել է փոքրիկի խնամակալությունը՝ ցանկանալով որդեգրել։ Ամիսներ անց թերեւս կինը մտքափոխվել է։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Նյութի աղբյուրը` Փաստինֆո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее