▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևիկ Ալավերդյանը պատմել է՝ ինչու է այս տարի Ամանորն էլ ավելի սպասված եղել իր համար

 

Life.panorama.am-ը գրում է.  Փարիզում բնակվող երգչուհի Արեւիկ Ալավերդյանի համար այս Ամանորը անմոռանալի պահերով է նշանավորվել՝ տոներից մի քանի օր առաջ նա հյուրընկալել էր ծնողներին:  Կայքին երգչուհին պատմել  է,  որ երջանկությունն իսկապես աննկարագրելի է եղել, քանի որ Նոր տարին դիմավորել է ծնողների հետ. «Նոր տարին իմ ամենասիրելի տոներից է, իսկ այս տարի Ամանորն էլ ավելի սպասված էր ինձ համար, քանի որ այստեղ՝ Փարիզ մեզ հյուր են եկել ծնողներս, նրանց հետ էլ դիմավորեցինք տարվա գլխավոր տոնը: Նկատեմ, որ ոչ միայն Ամանորին հաճելի ժամանակ անցկացրեցինք ընտանիքով, այեւ տոներից առաջ էլ  ու հիմա էլ միասին ուրախ ժամանակ ենք անցկացնում. Փարիզի տեսարժան վայրերը ծնողներիս հետ եւս մեկ անգամ, բայց էլ ավելի հաճույքով ենք վայելում»,- պատմեց Արեւիկ Ալավերդյանը:

Երգչուհին նկատե, որ փարիզյան Ամանորը հեքիաթային է. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Փարիզն իսկապես անասելի գեղեցիկ քաղաք է, բայց Ամանորին այն վերածվում է հեքիաթի, սա Փարիզի համար տարվա ամենագեղեցիկ ժամանակահատվածն է: Ամանորը նշեցինք մեր գեղեցիկ ընտանիքով, իհարկե, նաեւ ընկերական մթնոլորտում՝ բոլորս հավաքվել էինք, որպեսզի Նոր տարվա մեկնարկին միասին լինեինք եւ բարձր տրամադրությամբ այն նշեինք»,-հավելեց երգչուհին:

Իր անակնկալներով հայտնի երգչուհի ամուսինը՝ Հայկ Շահբազյանը, այս անգամ էլ Արեւիկին չի թողել, որ նվերների պակաս զգա. «Ամուսինս անակնկալների սիրահար է,  երբեմն իմ անհամբեր բնավորության պատճառով փչացնում եմ նրա անակնկալները, դե իսկ նա էլ չդիմանալով՝ ասում է, թե ինչ է պատրաստել», - պատմեց Արեւիկն ու շարունակեց,- Այս տարի նրանից ստացա այն ամենը, ինչ նախապես ցանկանում էի»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее