▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևիկ Ալավերդյանը՝ ֆոտոմոդելի կարիերա սկսելու մասին

Life.panorama.am-ը գրում է. Արեւիկ Ալավերդյանի՝ Հայաստան այցի մասին  արդեն պատմել ենք, իսկ այսօր երգչուհին մեզ է տրամադրել առաջին անգամ Փարիզում արված իր պրոֆեսիոնալ ֆոտոշարքը եւ պատմել ֆոտոմոդելի կարիերա սկսելու իր պլանների մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Երբ Փարիզում էի, պրոֆեսիոնալ լուսանկարիչ Էլնորա Ռիզաեւայից՝ Ela Ri-ից առաջարկ ստացա միասին համագործակցել ու նրա գործերը ուսումնասիրելով՝ մեծ սիրով համաձայնեցի, քանի որ վաղուց էի ուզում Փարիզում օրիգինալ ֆոտոշարք ունենալ»,- նշեց արդեն իսկ փարիզաբնակ երգչուհին:

Հետաքրքրվելով, թե երգարվեստում վերջին տարիներին լռություն պահպանող երգչուհին մտածո՞ւմ է արդյոք ֆոտոմոդելի կարիերա սկսելու մասին, Արեւիկը պատասխանեց.

«Չեմ ժխտի՝ ինձ դուր է գալիս լուսանկարվել պրոֆեսիոնալ տեսախցիկի առջեւ: Ուրախ կլինեմ, եթե լավ առաջարկներ ստանամ ու կարողանամ արդյունավետ համագործակցություններ իրականացնել, բայց պետք է նշեմ նաեւ, որ այս աշխատանքով զբաղվելու համար շատ կարեւոր եմ համարում պահպանել ինձ հոգեհարազատ ոճը, թեմատիկ առումով լուսանկարները պետք է ինձ հարմար լինեն»,- նշեց Արեւիկն ու մանրամասնեց.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Օրինակ՝ այս ֆոտոշարքում ինքս եմ զբաղվել իմ ոճով, ինքս եմ մոդելավորել այս զգեստն ու որոշել արտաքինիս հետ կապված յուրաքանչյուր դետալ: Իհարկե, դեմ չեմ լինի աշխատել նաեւ իրենց արվեստով ինձ ոգեւորող դիզայներների հետ, բայց այդ պարագայում էլ իմ նախապատվությունները կարեւոր են. Որքան էլ սիրեմ այս արվեստը, դրա մեջ էլ ինքս ինձ ազատ ու ներդաշնակ պետք է զգամ, պետք է հասկանամ, որ այն, ինչ անում եմ, իմն է»:

Երգչուհի եւ գուցե ապագայում նաեւ ֆոտոմոդել Արեւիկ Ալավերդյանը խոստացավ՝ առաջիկայում նոր համագործակցությունների դեպքում կիսվել մեզ հետ:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее