Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է լրագրող և հաղորդավար Մհեր Խաչատրյանի հետ, ով վերջին ամիսներին «Դոմինո» սիթքոմում որպես դերասան է ներկայանում:
Մեզ հետ զրույցում Մհերը նշել է, որ երեկ է վերադարձել Արցախից, ուր գտնվում էր «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» մեկնաբանների, լրագրողների ու հեռուստաաստղերի հետ միասին:
«Արցախում անցկացրի գրեթե 2.5 օր: Այդ ընթացքում «Երեկոյան Երեւան» հաղորդումն ուղիղ եթերով հեռարձակեցինք այնտեղից, բացի այդ հասցրի նաև փոքրիկ ռեպորտաժ նկարել ստեփանակերտցիների մասին»,- նշել է Մհերն ու պատմել արցախցիների տրամադրությունից և սահմանում գերլարված իրավիճակի նկատմամբ նրանց տրամադրվածությունից.
«Արցախցիները պինդ ժողովուրդ են, շատ մարտական ու զուսպ՝ ի տարբերություն այն մարդկանց, ովքեր այնտեղ չեն էլ եղել ու Երևանում նստած ավելորդ անզսպություն են ցուցաբերում»,- նկատել է Մհերն ու ավելացրել.
«Արցախցիներն իրոք շատ գրկաբաց են, նրանք ունեն ներքին ինտելիգենտություն: Հատկապես ուզում եմ առանձնացնել երեխաներին, ովքեր իսկապես անվախ են: Նրանք երեխա են ու չեն կարող թաքցնել զգացմունքները, ու եթե նրանք շատ վախենային, հաստատ ձեւական թաքցնել չէին կարողանա, ինչպես շատերն են կարծում: Նրանք իրոք անվախ ժողովուրդ են, իրոք էդ հողի տերն են ու դրանով էլ անհաղթ են»:
Կայքի հետ զրույցում հաղորդավարն անդրադարձել է իրենց անձնակազմի՝ Արցախ մեկնելու վերաբերյալ քննադատություններին.
«Այս օրերին եղան իսկապես չափից դուրս անզուսպ արձագանքներ, մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչն է մարդկանց ստիպել նստել ու ավելորդ մեկնաբանություններ գրել ֆեյսբուքում: Լավ, համարենք, թե մեր գնալը սխալ էր, բայց արդյոք դրա այլընտրանքը նստել տանն ու գնացողների մասին վատ մեկնաբանություններ գրե՞լն էր: Անկախ նրանից, թե այս թեմայի շուրջ ով ինչ էր գրում կամ ինչ կարծիք ուներ, պետք է ասեմ, որ առաջին իսկ օրվանից մեր անձնակազմից յուրաքանչյուրը շեշտել է, որ արցախցիները ապահովոթյան մեծ զգացում են ունեցել՝ ասելով, որ եթե Երևանից եկել են մեր քաղաք, ուրեմն կարող են իրենց հանգիստ զգալ:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում