Հարցին՝ տեղեկություններ ունե՞ք արդյոք, թե սահմանի ուրիշ հատվածներում էլ եղե՞լ են դեպքեր, երբ դավաճանական նպատակներ ունեցող անձինք փորձել են խուճապ առաջացնել զինվորների շարքերում, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում պատասխանեց. «Ոչինչ չեմ բացառում, չեմ կարող ասել՝ որտեղ ինչ դեպքեր են տեղի ունեցել:
Դա հատուկ ծառայությունների զբաղվելիք տիրույթն է, մեր զինվորների քաջագործությունների ու սխրանքների քանակի մեջ դրանք կարող են չերևալ: Բայց հատուկ ծառայությունները նրա համար են, որ ամենանուրբ իրավիճակում էլ գտնեն վնասարարներին:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։