▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն մտածում եմ երկրորդ երեխան ունենալու մասին. Զառա Սահակյան

Armlur.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Զառա Սահակյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Հումորային նախագծերից հայտնի դերասանուհի Զառա Սահակյանը 2017թ-ի հետ մի շարք ծրագրեր է կապում: Նա նախ պատրաստվում է «Քարե դարդ» սիթքոմի նոր եթերաշրջանին. «Հեռուստադիտողները նոր զարգացումների ականատես կլինեն: 

Նա նաեւ պատմեց, որ դեռեւս նախորդ տարվանից գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու եւ հումորային հաղորդումներ վարելու առաջարկներ է ստացել. «Հաղորդավարությունը ինչ-որ առումով դերասանական աշխատանք է, համենայն դեպս, շատ հեռու չէ իմ ոլորտից: Ստացածս առաջարկների վերաբերյալ, սակայն, այլ մանրամասներ դեռեւս չեմ հայտնի»,-ասաց Զառան: 

Հարցին, թե կան արդյոք կերպարներ, որ կցանկանար մարմնավորել, բայց մինչեւ հիմա այդպես էլ չի ստացվել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո՛, շատ կցանկանայի ավելի լուրջ, դրամատիկ կերպարներով հանդես գալ, ուժերս փորձելու հնարավորություն ստանալ, բայց ռեժիսորները, չգիտես ինչու, ինձ միշտ տեսնում են հումորային կերպարներում»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее