▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն 30 եմ, բայց պատկերացրեք, որ ցավոտ չի. Մերի Ներսիսյան

 

Life.panorama.am-ը գրում է. 

«Արդեն 30 եմ, բայց պատկերացրեք, որ ցավոտ չի». Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանն երեկ այս մեկնաբանությամբ է մեկնարկել ծննդյան 30-ամյակը: Կայքը, շնորհավորելով ու ջերմ բարեմաղթանքներ հղելով հաղորդավարուհուն, նրա հետ խոսել է տարիքային առանձնահատկության ու նոր տասնամյակում սպասվող անելիքների մասին:

«Կարծում եմ` բոլորիս համար էլ առաջին մեծ համարվող տարեթիվը 30-նն է ու երեւի դրանից ելնելով էլ միշտ վախով ենք սպասում 30-ին. հենց այդ գիտակցմամբ, նաեւ զգացմունքային ու կատակային ֆոնի վրա նման գրառում արեցի ֆեյսբուքյան էջում, բայց պետք է փաստեմ, որ իսկապես 30-ը ոչինչ չի փոխում, նույն մարդն ես ու կարեւորը ներքին տարիքդ եւ հոգեվիճակդ է: Եթե ներսում երիտասարդ ես, թեթեւ, դրական, ոչ մի տարիք քեզ փոխել չի կարողանա»,- ժպիտով նշեց Մերին:

30 տարեկանում Մերին ոչ միայն մեծ հաջողություններ է գրանցել աշխատանքում, այլեւ կյանքի համար ամենակարեւոր ընտրությունն է կայացրել ու երկու երեխա ունեցել: Հարցին, թե ի՞նչ է ցանկանում երրորդ տասնամյակում իրականացնել, օրվա հերոսուհին առանձնացրեց.

«Կարծում եմ` մարդիկ 40-ից հետո են երեխաների հաջողություններով կյանքը վայելում, իսկ 30-ի սահմաններում դեռեւս իրենք իրենց համար են ապրում: Շատ կցանկանամ, որ առաջիկա տասը տարին ամուսնուս հետ հնարավորինս շատ ճանապարհորդենք, կցանկանամ լրացնել ամենն, ինչ չեմ հասցրել անել նախորդ տասնամյակում: Ուզում եմ 30-ում ավելի նոր գաղափարներ ու ծրագրեր իրականացնել: 30-ում յուրաքանչյուր հարցի ուրիշ կերպ ես վերաբերվում` ավելի ես արժեւորում ունեցածդ, առանձնացնում գերկարեւոր արժեքները. ուզում եմ ավելի ակտիվորեն զբաղվել հասարակական գործունեությամբ, որպեսզի ոչինչ իմ կողմից անտարբերության չմատնվի, պետք է ամեն բան անեմ` մարդկանց օգնելու համար»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее