«Եվրատեսիլ-2017»-ին հաշված օրեր են մնացել: Մասնակիցներն արդեն ժամանել են Ուկրաինայի մայրաքաղաք, որտեղ արդեն անցկացվում են մրցույթի փորձերը՝ եվրատեսիլյան բեմի վրա:
Կայացավ նաեւ Հայաստանի ներկայացուցչի առաջին փորձը:
Eurovision.tv-ի հետ զրույցում Արծվիկը ասել է. «Համոզված եմ, որ փորձերը շատ լավ են անցնելու, որովհետեւ այստեղ շատ պրոֆեսիոնալ մարդիկ են հավաքվել: Դեռ շատ բան չեմ ուզում բացահայտել ելույթիս մասին... Ես ուզում եմ ասել, որ սերը մեկն է: Դա է իմ երգի ամենակարեւոր հաղորդագրությունը»:
Մայիսի 9-ին Կիեւում կկայանա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ ելույթ կունենա նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը:
Հայ երգչուհին իր երգը կներկայացնի 16-րդ համարի ներքո: