▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում զոհված զինծառայողի եղբայրը 1 տարի առաջ էր մահացել. ընտանիքը ծանր պայմաններում է ապրում

Armtimes.com-ը գրում է. Երեկ Արցախում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող 19-ամյա Սեյրան Սարգսյանը Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ էր:

Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում: Այս մասին մեր զրույցում ասաց գյուղապետ Արարատ Թամրազյանը: «Մեր գյուղի շատ չարքաշ ընտանիքներից մեկն է: Ծնողներն աշխատանք չունեն, երեք որդիներից ավագը մեկ տարի առաջ ավտովթարից էր զոհվել, Սեյրանն էլ ընտանիքի փոքրն էր, թոռնիկիս ընկերը: Ողջ գյուղը սգի մեջ է: Շատ խելոք, աշխատող տղա էր»,- ասաց Թամրազյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը, Արարատ Թամրազյանն ասաց, որ Սեյրան Սարգսյանը դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից վիրավորվել է, հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее