Երեկ` մայիսի 30-ին, արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը: Այս մասին այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Նա այս պահին գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր:
«Զինծառայողը վիրավորում է ստացել աջ ազդրի ստորին երրորդական հատվածում»,- հայտնեց Խաչատրյանը։


