▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում վիրավորված զինծառայողին վիրահատում են

Արցախում հունիսի 16-ին վիրավորված Մյասնիկ Հովհաննիսյանին Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխել են Երեւանի «Մալայան» ակնաբուժական Բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոնից հայտնել են, որ Մյասնիկ Հովհաննիսյանին  վիրահատում են՝ վնասվել են նրա աչքերը:

Արցախից Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողներից երկրորդը գտնվում է Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում՝ վիճակը կայուն ծանր է:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Վիրավորներն են ժամկետային զինծառայող 1997 թվականին ծնված Արմեն Վարդանյանն և պայմանագրային զինծառայող 1984 թվականի ծնված Մյասնիկ Հովհաննիսյանը: 

Մահացու վիրավորումներ էին ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): 

Հունիսի 17-ին, հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее