▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում կանխատեսվում է ՀՆԱ-ի արդեն ռեկորդային՝ ավելի քան 15 տոկոս աճ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին ելույթ է ունեցել Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեությանտասնամյակի առթիվ Ստեփանակերտում կազմակերպված միջազգային տնտեսական համաժողովում: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ բարձր է գնահատում Արցախի ներդրումային հիմնադրամի կատարած աշխատանքը, քանի որգործունեության տասը տարիների ընթացքում այն լուրջ մասնակցություն է ունեցել Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

«Արցախի ներդրումային հիմնադրամի կարևոր առաքելություններից մեկը եղավ այն, որ կարողացավ բանկերի տրամադրած վարկերի տոկոսների սուբսիդավորմամբ մատչելիֆինանսական միջոցներ ապահովել տնտեսության համար: Մասնավորապես՝ էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության,ծառայությունների ուղղություններին հատկացված միջոցների հաշվին մեզ հաջողվել է բազմաթիվ տնտեսական մեծ ու փոքր նոր նախագծեր իրականացնել՝ զարգացնելովտնտեսությունը և ստեղծելով հազարավոր նոր աշխատատեղեր: Պետք է նշեմ, որ անցած տասը տարիների ընթացքում ՀՆԱ-ի տարեկան 8-10 տոկոս իրական աճի ապահովմանգործում մեծ է եղել հիմնադրամի դերը, և, շնորհիվ կատարված բոլոր այդ աշխատանքների, 2017թ.-ին Արցախում կանխատեսվում է ՀՆԱ-ի արդեն ռեկորդային՝ ավելի քան 15 տոկոս աճ»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ հիմնադրամի կայացած լինելու հարցում այնքան է մեծացել վստահությունը, որ բանկերը ձեռք են բերում նրա կողմից թողարկածերկարաժամկետ պարտատոմսերը:

Պետնախարարը նշել է նաև, որ Արցախի ներդրումային հիմնադրամն իր գործունեության ընթացքում, բացի տնտեսական նախագծերից, իրականացրել է նաև սոցիալականբազմաթիվ ծրագրեր: Նրա խոսքով՝ այս ընթացքում կառուցվել և հիփոթեքային վարկային արտոնյալ պայմաններով տրամադրվել են հարյուրավոր բնակարաններ, իսկ ապրիլյանպատերազմից հետո ստեղծված տնտեսական խնդիրների անցնցում հաղթահարման համար հիմնադրամի միջոցներով բանկերում վերակառուցվել են գրեթե բոլոր վարկայինպորտֆելները, որպեսզի տնտեսվարող սուբյեկտներն անխափան շարունակեն իրենց գործունեությունը: Համաժողովի շրջանակում Ա. Հարությունյանը նաև ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Յուրկանի ևՀարավային Օսիայի Հանրապետության տնտեսական զարգացման նախարար Գենադի Կոկոևի գլխավորած պատվիրակություններին­:

Պետնախարարը ողջունել է հյուրերին՝հերթական այցի՝ Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության տասնամյակի առթիվ կազմակերպված տնտեսական համաժողովին մասնակցելու համար և հույս հայտնել,որ այն լավ առիթ կհանդիսանա Արցախի և իրենց երկրների միջև տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու ճանապարհին: Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության պատվիրակությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ջերմընդունելության համար և նշել, որ տպավորված են Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշներով: Նրանց խոսքով՝ Արցախի հետ համագործակցությունը զարգացնելու մեծներուժ կա, և վերադառնալուն պես ձեռնամուխ կլինեն այդ հարաբերություններին նոր որակ հաղորդելու գործընթացին:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее