▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում գայլը հարձակվել է անչափահաս երեխաների վրա. նրանք հոսպիտալացվել են

 

 

 

 

 

 

Մայիսի  28-ին ժամը 18:20-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:00-ից մինչև  ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի  համայնքներում  գայլը հարձակվել  է մարդկանց վրա:

Այդ մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայությունից:

 

 

 

 

 

 

 

Գայլի հարցակման հետևանքով անչափահասներ՝ 10-ամյա Տ. Խ.-ն, 4-ամյա Ա. Մ.-ը և 11-ամյա Կ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ: 

 

 

 

 

 

 

 

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее