▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում Արմենչիկի համերգը չի կայացել՝ տոմսերը չվաճառվելու պատճառով

Aravot.am-ը գրում է.

«Նախարարությունում ներքին ձեւավորված կարգ ունենք, որ հյուրախաղերի եկողներին աչքի տակով անց ենք կացնում, եւ շատ դեպքերում մերժում ենք, թույլ չենք տալիս, որ մեր դահլիճներում երգեն»,-Հայաստանից Արցախ մեկնած լրագրողներին ասաց Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը:

Նրա տեղակալը՝ Լեռնիկ Հովհաննիսյանը, որ անմիջականորեն զբաղվում է այդ հարցերով, պատմեց, որ մի ռաբիզ երգիչ՝ Հրաչ Առաքելյան անունով, հայտ էր ներկայացրել, ընդ որում, գրել էր, թե բարեգործություն պիտի անի, բայց մերժել են. «Էլի են դեպքեր եղել, հիմա չեմ հիշում անունները այդ ռաբիզ երգիչների, բայց էլի ենք մերժել»:

Տիկին նախարարն էլ հիշեց, որ Արցախում նախատեսված էր նաեւ Արմենչիկի համերգը, որը չկայացավ. «Ինքը ահագին ծախս էր արել՝ պաստառներ, բաներ, բայց չկայացավ: Մենք չարգելեցինք՝ տոմսերը չվաճառվեցին»:

Ճշտելու համար նախարարը բացատրեց, որ ոչ թե արգելում են ելույթ ունենալ Արցախում, այլ պարզապես թույլտվություն չեն տալիս համապատասխան դահլիճում համերգ տալու համար. «Եթե ուզում է կարող է փողոցում կամ որեւէ հարսանյաց սրահում երգել, սակայն դահլիճում՝ ոչ»:

Նույն ձեւով մերժվել է նաեւ «Միստր եւ միսիս Արցախ» մրցույթի անցկացումը՝ երեխաների շրջանում: «Տարբեր հասարակական կազմակերպություններ բողոք-նամակ գրեցին, թե ինչո՞ւ եք թույլատրում նման մրցույթ անցկացնել երեխաների մեջ՝ երեխաներին շպարում են եւ փորձում գտնել մեջներից գեղեցիկին, մենք հրավիրեցինք երկխոսության, բացատրեցինք, իրենք էլ հասկացան, եւ մրցույթը չկայացավ»,-պատմեց նախարարը: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее