Արցախի ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունի հետեւանքով վիրավորված երկու զինծառայողներից մեկին` Նարեկ Մարաթյանին, Ստեփանակերտից տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Հոսպիտալից տեղեկացնում են, որ զինծառայողի ոտքն անդամահատել են։ Վերջինս գտնվում է վերակենդանացման բաժնում, վիճակը ծանր է:
Ականապայթյունից վիրավորված մյուս զինծառայողի՝ Ն. Մարուքյանի ոտքը ևս անդամահատել են, վիճակը կայուն ծանր է:


