▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախին նվիրված ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

Blognews.am-ը գրում է. «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի շրջանակներում երեկ կայացել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան։ Արցախցի ռեժիսորը, ով անցել է պատերազմի միջով, այս անգամ ևս ներկայացնում է մարդկային պատմություն պատերազմի դաշտից։ Ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը։

Ալեքսանդր Խաչատրյանի, Սոս Ջանիբեկյանի, Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեի և Հոմայուն Էրշադիի մասնակցությամբ ֆիլմը նախատեսված է ինչպես հայկական, այնպես էլ միջազգային հանրության համար։ Ֆիլմը ստեղծմանը մասնակցել է մի քանի երկիր՝ Լիտվա, Շվեդիա, Լիբանան։ 

Դերասան Սոս Ջանիբեկյանին ֆիլմում տեսնում ենք բացասական կերպարով։ Նա մարմնավորում է դաժան ադրբեջանցու։

«Ինձ համար  շատ բարդ էր արդարացնել մի կերպար, որին ամբողջ հոգով, սրտով, գենով  չեմ կարողանում ընդունել, բայց քանի որ ստեղծագործ մարդ եմ, հասկացա կերպարիս՝ իր բարդույթներով, ցանկություններով, մանկությունից եկած տրավմաներով և կարողացա կերտել։ Կարծում եմ՝ վերապրել ու կերպավորել այդ դերը զուտ իր իրական դերասանության սահմանին, որովհետև «խարակտերային» կերպարներն ավելի դժվար են, պետք է ինչ-որ վառ հատկություն ունենան, իսկ դա, հնարավոր է, տանի գրոտեսկի»,- ասել է դերասանն ու հավելել, որ ֆիլմին գնահատական տալ չի կարող, քանի որ շատ լարված է դիտել, պետք է երկրորդ անգամ էլ տեսնի։

                 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее