▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախի հարցում ցավոտ լուծում է լինելու». Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդացել Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում: Ի թիվս այլ հարցերի՝ նա  անդրադարձել է նաև Արցախի հարցին՝ նշելով, որ լուծումը ցավոտ է լինելու. «Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»:

«Ես որևէ դիրքորոշում չեմ ցանկանում հայտնաբերել, ուղղակի ուզում եմ տեսնել, թե քաղաքական դպրոցում սովորողների դիրքորոշումն ինչպիսին է այդ հարցում: Ես առաջարկում եմ բոլորիդ, կամ նրանց, ում այս հարցը հետաքրքրում է, մի հատ լավ նախապատրաստվեք և մի օր հատուկ այս հարցով փորձենք բանավիճել, ճշմարտությունն ի հայտ բերել: Ես էլ խոստանում եմ անկեղծորեն իրավիճակը ներկայացնել, ոչինչ առանձնապես չթաքցնել»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее