▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի դրոշը` Երուսաղեմի տաճարում

Երուսաղեմում, Սուրբ Հարության տաճարում, Սուրբ Զատկի նախօրեին վառվել է սրբազան կրակը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են հայ հոգևորականները կանգնած Արցախի դրոշի կողքին։

Նշենք, որ Սրբազան կրակը վառվում է Զատկի տոնի նախօրեին Կուվուկլիա մատուռում՝ Սուրբ Հարության տաճարի կենտրոնում, որը հայտնի է նաև Տիրոջ գերեզմանի վանք անունով: Այստեղ է տեղակայված այն սալը, որի տակ, քարայրում, գտնվում է Հիսուս Քրիստոսի գերեզմանը:
«Սրբազան կրակի հրաշքը» տեղի է ունենում ավելի քան 10 դար։ Երուսաղեմի պատրիարքը կրակը փոխանցում է Հայոց պատրիարքին, հետո Ղպտի պատրիարքին, ապա տաճարում ներկա բոլոր մարդկանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее