Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը հրաժարական է տվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև Արցախի ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը:

Նա մասնավորապես նշել էր «Վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն¸ այլև երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը»։
![]()
Նշենք, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը:
մասնավորապես նշել էր «Վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն¸ այլև երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը։


