▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախը թուրքին հանձնածների հետ ճանապարհ չեմ գնում․․․Ալեն Սիմոնյանն արձագանքել է Հայր Սահակի այս խոսքերին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Տաթևի վանական համալիրի վանահայր Հայր Սահակի հարցազրույցին, որում նա հերքել էր բոլոր լուրերը, թե հատուկ հանդիպել է Ալեն Սիմոնյանին․ Հայր Սուրբն ասել էր, որ իրենց հանդիպումը պատահական է եղել։

«Որպես արցախցի՝ Արցախը կորցնելուց հետո ես այս մարդկանց հետ ի՞նչ պետք է խոսեմ, խոսելու բան չունեմ։ Ես չեմ կարող Արցախը թուրքին հանձնած մեկի հետ գնալ ինչ-որ բան խոսելու։ Բարևել եմ ու անցել-գնացել։ Ես այդ խմբից որևէ մեկի հետ խոսելու, աղոթք անելու, ճաշի նստելու ո՛չ ցանկություն եմ ունեցել, ո՛չ ունեմ, ո՛չ էլ կունենամ, ես նման մարդկանց հետ ճանապարհ չեմ գնում։ Ես իմ տուն-տեղը, Գանձասարը թողել, եկել եմ այստեղ, դրանց հետ ի՞նչ խոսեմ»,- նշել էր Հայր Սահակը։

Ալեն Սիմոնյանը, սակայն, տեսանյութ է հրապարակել ու հայտարարել, որ Հայր Սահակը ստել է։

«Պետք է ասեմ, որ ինձ համար հանդիպումը եղել է շատ հաճելի, Հայր Սահակն իմ կողմից շատ հարգված Հայր Միքայելի հետ ինձ դիմավորեց հենց մուտքի մոտ։ Քննարկեցինք հնարավոր բոլոր հարցերը, վերջում մեր շփումն այնքան ջերմ էր անցնում, որ պատրաստակամություն հայտնեցի ինչ-որ բանով աջակցել, ֆինանսական աջակցության մասով Հայր Սահակն իր համարը տվեց իմ խորհրդականին, որ ես ինչ-որ ձևով մասնակցեմ ֆինանսական ծախսին»,- պատմել է Ալեն Սիմոնյանը։

Ըստ ԱԺ նախագահի՝ Հայր Սահակը վերջում իրեն ուղեկցել է մինչև մեքենա ու շատ ջերմ բաժանվել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее