ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դուք սրիկա եք, դավաճան սրիկաներ:
Մի կողմից դիմում եք Ռուսաստանին մեր ինքնիշխան տարածքը թուրքերից պաշտպանելու համա՞ր, մյուս կողմից՝ ընդունում եք ԱՄՆ նախագահի հրավերը և մեկնում ակնհայտ հակառուսական միջոցառմանը մասնակցելո՞ւ :
Ձեզ էլ, ձեր կեղծ «ժողովրդավարությունն» էլ:
Արցախը գրեթե տվեցիք, հիմա էլ Սյունիքն եք դարձրել համաշխարհային առևտրի առարկա»:
Հավելենք, որ ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն։
Կարդացեք նաև՝ Հայկական կողմն ունի 10 զոհ և 6 վիրավոր. գերեվարվել է 11 զինծառայող, ունենք 2 մարտական դիրքի կորուստ
Սյունիքում 6 զինծառայող է գերեվարվել. տեսանյութ
Դիտեք նաև՝