▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արձանագրվել են ընտրախախտումներ

Արձանագրված ընտրախախտումներ

 

Ժամը 08։00-09։30 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները։

  • Արձանագրվել են մասսայական դեպքեր, որ կտրոնի համարը չի համապատասխանել մատյանում նշված համարին։ Ահազանգերը ստացվել են Վանաձորից և Երևանից  (մասնավորապես՝ ընտրատեղամաս 8/12, թիվ 3 ընտրատարածք, Մալաթիա-Սեբաստիա համայնք)։
  • Արձանագրվել են քվեախցիկում գտնվող աղբարկղի դատարկման մասսայական դեպքեր։ Քաղաքացիները չօգտագործված քվեաթերթիկները դուրս են հանում։ Ահազանգերը ստացվել են Վանաձորից, Երևանից, Վայքից։
  • Չի պահպանվում քվեաթերթիկների դասավորության 1-9 համարակալման հերթականությունը։
  • Հանձնաժողովների նախագահները հրաժարվում են արձանագրություն կազմել տեխնիկական սարքերի շեղումների վերաբերյալ։ Սարքի չաշխատելու պարագայում մատյանում չեն գրանցում քաղաքացու անձնագրի տվյալները (մասնավորապես՝ 16/1, թիվ 5 ընտրատարածք, Արարատի մարզ)։
  • Քաղաքացիները ներկայացել են օգնականներով, այնինչ դրա անհրաժեշտությունը չի եղել, իսկ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել (մասնավորապես 15/7 ընտրատեղամասում, թիվ 7 ընտրատարածք, Արագածոտնի մարզ)։
  • Հայտնաբերվել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայաստանի կոմունիստական կուսակցության քվեաթերթիկների անկյունները սևացրած են եղել։

 

Այսօր Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրություններ:

Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն: «ԵԼՔ» դաշինքը՝  «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ», «Ծառուկյան» դաշինքը՝ «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է», «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք` «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ «Անվտանգություն և առաջընթաց», Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝  «Նոր սկիզբ, արդար Հայաստան», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ «Մենք կարող ենք», «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ «Քվեարկի՛ր հանուն փոփոխության, քվեարկի՛ր հանուն վերածննդի», Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսներով: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее