▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկն ու Ժաննան եթե տեղեկանային սպասվող նոր բացահայտումների հետևանքների մասին, ապա շատ արագ կլքեին ՀՀ տարածքը․․․

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Անտեսանելի անեծքն ու նահանջի անհնարինությունը

Իմ գրառումներին ի պատասխան, երբեմն-երբեմն ու հիմնականում լատինատառ գրող ֆեյքերի միջոցով, իշխանության ներկայացուցիչներն ու նրանց սպասարկուները վիրավորական արտահայտություններից զատ այլ փաստարկներ ու հակափաստարկներ չեն ներկայացնում որպես արդարացում կամ պաշտպանություն` իմ կողմից հնչեցված մեղադրանքների կապակցությամբ: Փոխարենը շատ նորաձև է դարձել ինձ վերագրել մի ցանկություն, թե իբր ես պայքարում ու քննադատում եմ իշխանություններին միմիայն այն բանի համար, որ պաշտոն չունեմ:

Բարքերի լիակատար անկման պայմաններում ապրող ու իր կենցաղից ու ապրելակերպից գոհ բիոզանգվածի համար գոյություն չունեն «սկզբունքներ», «պատվախնդրություն», «արժանապատվություն» հասկացությունները, քանզի դրանք հակացուցված են այդ զանգվածի ներկայացուցիչներին` իրենց երկրային գոյությունը քարշ տալու ժամանակ:

Իմ գործողությունների ու դրանց հիմնապատճառների բացատրությունը շատ պարզ է. ես ինձ չեմ հարգի ու կարծում եմ շատերն էլ ինձ չեն հարգի, եթե ես լռեմ ու չբարձրաձայնեմ այն աղաղակող հանցանքների ու հանցագործությունների մասին, որոնք իրականացվել են նախորդ ու ներկա իշխանության ներկայացուցիչների կողմից` հենց Ծիծեռնակաբերդում:

Հիմա հարց եմ տալիս.

- Դուք ինձ կհարգեի՞ք ու կներեիք արդյոք, եթե պարզեիք, որ ես տեղյակ եմ եղել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայոց ցեղասպանության թանգարանում կատարած հանցագործությունների մասին ու վախկոտի պես լռել ու չեմ բարձրաձայնել այդ մասին:

- Դուք ինձ կհարգեի՞ք ու կներեիք արդյոք, եթե ես շարունակաբար լռեմ ու չհիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի ու քպ-ական մի քանի թափթփուկների շուրթերով տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտման փորձ, որը դատապարտվել է նաև միջազգային կազմակերպությունների կողմից:

- Դուք ինձ կհարգեի՞ք ու կներեիք արդյոք, եթե ես աննկատ թողնեի այն հայտարարությունը, որով Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ինքնախոստովանանք է արել Իլհամ Ալիևի հետ արցախահայության էթնիկ զտման հարցում համաձայնության գալու մասին:

- Դուք ինձ կհարգեի՞ք ու կներեիք արդյոք, եթե ես լռությամբ համակվեի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հանդեպ տեղի ունեցած վանդալիստական գործողությունները տեսնելով ու առանց հաստատված նախագծի հանրապետական նշանակության հուշահամալիրին անվերականգնելի վնաս հասցնելու փաստը արձանագրելով:

- Դուք ինձ կհարգեի՞ք ու կներեիք արդյոք, եթե ես, լինելով 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժի սարսափները տեսած, վերապրած ու հարազատներ կորցրած անձ, լռությամբ համակերպվեի մի խումբ ստահակների պիղծ ու անամոթ գործելաոճի հետ, երբ սգո ու հիշատակի օրը վերածվեց հրոսակախմբի ու դրա պարագլխի դիվային մի խրախճանքի, համազգեստավոր ուժայինների ուժի ցուցադրության, երբ արգելվեց գյումրեցիներին մուտք գործել եկեղեցի` իրենց զոհված հարազատներին հիշելու ու նրանց հիշատակը խնկարկելու համար:

Այո´, ես հնարավորություն ունեի, հեռանալ Հայաստանից, ինչպես դա արեցին նախկին ու ներկա որոշ իշխանավորներ: Կարող էի հեռանալ ու լռել` նախընտրելով ապրել հանգիստ ու անխռով կյանքով: Ես կարող էի նաև վախենալ ու լռել քպ-ական բոլոր ստահակությունները տեսնելով, անգամ համակերպվեի դրանց հետ: Բայց ես ունեմ հաստատ ու աննահանջ սկզբունքներ, որոնց չեմ կարող դավաճանել, քանզի ես չունեմ նահանջի տեղ ու ներելու հնարավարություն, երբ պաշտպանում եմ Ծիծեռնակաբերդն ու Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների հիշատակը:

Լռությամբ այս ամենի հետ համակերպված Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեններ Հարություն Մարությանն ու Էդիտա Գզոյանը, թանգարանի գիտաշխատողները, հայ պատմաբանների մեծ մասը, քպ-ական փողերից սնվող տարատեսակ խաժումուժն ու բոլոր նրանք, ովքեր փորձում են վիրավորել կամ քննադատել ինձ` ներկա իշխանություններին թիրախավորելու համար, ինձ համար ընդամենը Մեծ եղեռնի զոհերի ու վերապրողների հիշատակը պղծող պատեհապաշտ ու ստորաքարշ մի բիոզանգված է, կատարյալ օրգանական թափոն, որի դատն ու դատաստանն անպայմանորեն կանեն ապագա սերունդները: Իսկ իմ խնդիրն այս պահին մեր պատմության մեծագույն ողբերգության զոհերի հիշատակը պաշտպանելուց զատ բոլոր ստահակների անուններն իրենց ստահակություններով հանդերձ արձանագրելն ու ապագա սերունդներին ու պատմաբաններին փոխանցելն է:

ՀԳ Մի կարևոր հավելում. ես միայնակ կռվելուց չեմ վախենում, նամանավանդ երբ իմ դեմ դատական հայցեր են ներկայացնում Արարատ Միրզոյանը, Վլադիմիր Վարդանյանը, Ժաննա Անդրեասյանն ու Արայիկ Հարությունյանը: Սրանք Նիկոլ Փաշինյանի թիմից են ու վարպետորեն տիրապետում են ստելու, անամոթաբար ու ամեն գնով արդարանալու արվեստին, ինչպես դա անում է իրենց պարագլուխը: Իսկ դա նշանակում է, որ իրենք այլևս լիովին սպառված են…

Ժամանակը դա կապացուցի ու ամեն ինչ իր տեղը կդնի:

Լուսանկարում Արայիկն ու Ժաննան խիստ մտահոգ են երևում: Եթե նրանք նախապես տեղեկանային սպասվող նոր բացահայտումների հետևանքների մասին, ապա շատ արագ կլքեին ոչ միայն իրենց զբաղեցրած պաշտոնները, այլև ՀՀ տարածքը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее