armtimes.com-ը գրում է. «Սասնա ծռեր» խմբավորման գործով անցնող Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) վերաքննիչ բողոքը քննող՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանի կինը՝ Աիդա Հարությունյանը, անհայտ աղբյուրից 20 միլիոն դրամ նվեր է ստացել: Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրից:
Աիդա Հարությունյանն իր 2016 թվականի հայտարարագրում, որը նոր է ներկայացրել հանձնաժողով, նշել է, որ 20 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել: Բացի դրանից 180 հազար դրամ էլ կենսաթոշակ է ստացել:
Արշակ Խաչատրյանն էլ նախորդ տարվա սկզբում ունեցել է 8.5 միլիոն դրամ, որը հարկային տարվա վերջում դարձել է 10.5 միլիոն դրամ: Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը նախորդ տարի եկամուտ է ստացել միայն աշխատավարձից, որը կազմել է 11 միլիոն դրամ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


