▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանը խոսել է իր և Բաքվում ապօրինի պահվող մյուս անձանց առողջական վիճակի մասին

Եթե առողջական խնդիրներ են առաջանում, ապա դրանք լուծվում են մեկուսարանում։ Այս մասին Ադրբեջանի կողմից կազմակերպված կեղծ դատավարության ժամանակ հայտարարել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Հարությունյանը նշել է, թե իբր ոչ ինքը, ոչ էլ իր պաշտպանը տնային կալանք չեն խնդրել, և որ առողջական խնդիրներ չունի։

Արցախի նախկին նախագահի խոսքով, մնացածից (նկատի ունի Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին և պաշտոնյաներին) նույնպես դժգոհություններ չի լսել առողջական վիճակի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее