▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առավոտյան տաճարը բացում ու տեսնում են, որ մատնիչ հոգևորականի մարմինը պայթել է». Վահե Բեգոյան

Դիրիժոր Վահե Բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որ ունի ականջս լսելոյ` լուիցէ
Իմ լուսահոգի երկու ուսուցիչներից` Տեր Աբրահամից և Խորեն Պալյանից լսել եմ այս պատմությունը:
Էջմիածնում եղել է մի քահանա, որ խորհրդային բոլշևիկյան իշխանություններին հաճոյանալու համար 1930-ականներին մատնագրեր է գրել այլ հոգևորականների վրա և նրանց գնդակահարության ու աքսորի պատճառ դարձել:
Սպանված կաթողիկոսի և եպիսկոպոսների ու իշխանական ճնշումների շրջանում բնականաբար կարգալույծ չէին կարող անել...
1950-ականներին դա սատկում է:
Մարմինը դնում են Սուրբ Գայանեի տաճարում, տաճարը փակում գնում, որ առավոտյան գան ու պատարագով քահանայաթաղով ու վերջին օծմամբ հուղարկավորեն:
Առավոտյան տաճարը բացում ու տեսնում են, որ գիշերը մարմինը պայթել է...
Արագ հավաքում լցնում են դագաղի մեջ ու առանց որևէ կարգի հորում:
Ամեն դեպքում հիշեք, վերևն Աստված կա»:

***

Արամ Մեղապարտ, հոգևորականի զգեստի մեջ ծվարած, քանի՞ հոգու դեռ պետք է հանձնես, ցանկդ հրապարակի, թեպետ ինքնամոռաց գալարվում ես վախի և տագնապի մեջ, և բարբաջում, որ կապ չունես 5 հոգևոր եղբայրներիդ ձերբակալման հետ, բա Հ1-ի եթերում ի՞նչ էիր դայլայլում և ո՞ւմ էիր մատնում և ուրանում՝ մինչև Քննչականի աքլորականչը։
Հայաստանում կա մոտ 400 հոգևորական, հազարից ավելի եկեղեցիներ ու վանքեր, որոշները խոնարհված (չգործող): Բայց կան նաև մոտ 60-ից ավելի՝ ՀՀ պետական ռեգիստրում գրանցված, այլ կրոնական կազմակերպություններ։ Եթե դուք կազմաքանդում եք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ո՞ւմ համար եք ճանապարհ բացում։
Ուզում եք դատարանը կամ քրեակատարողական հիմնարկը վերածեք նոր եկեղեցո՞ւ, որտեղ իշխում է աշխարհիկ ամենաթողությունը։ Դատավո՞րն է լինելու #ՉիրականՀայաստանի նոր հոգևորականը, թե ձեր բուծած #թավշյատերտերները։
Հ.Գ. Արդեն սև հումորի է վերածվել. «Նախկինների օրոք գաղութը «նայում» էին գողականները, ներկաների՝ Սրբազանները»»։

***

Տեր Արամ քահանա Ասատրյանը, ում հայտարարությունների հետքերով այսօր ձերբակալվել էին Հայ եկեղեցու Արագածոտնի թեմի 13 հոգևորականներ, ստիպված է եղել միայնակ պսակադրության կարգ անցկացնել Հովհաննավանքում

Սարկավագները, ըստ լրատվամիջոցների, հրաժարվել են Արամ քահանայի հետ մասնակցել պսակադրության արարողությանը:

Ի դեպ, ձերբակալվածներից 3-ին, այդ թվում ՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, սպառնում է կալանք, մասնավորապես՝ 2021թ.ընդդիմության հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու համար։ Մյուսներն ազատ են արձակվել։

Դիտեք նաև՝ 

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее