Հայոց մոդելային ինդուստրիան, բնականաբար, դեռ զարգանալու տեղ ունի, բայց բաներ կան, որոնցով կարելի է մի քիչ հպարտանալ:
Այն, որ Հայաստանում մոդել լինելու համար առաջին հերթին հասակին են նայում, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Պարզապես, վատն այն է, որ մոռանում են մյուս չափանիշների մասին:
Այդ իսկ պատճառով պոդիումներում հիմնականում հանդիպում ենք «նաիրյան դալար բարդի»-ների՝ բառի բուն իմաստով:
Դեռ կհասցնենք անդրադառնալ հայ «բարդիներին», բայց մինչ այդ պետք է խոսել նրանցից մեկի մասին, ով առանձնանում է իր անկեղծությամբ ու պարզությամբ:
Հազվադեպ կարելի է հանդիպել մոդելների, որոնք խոստովանում են, որ իրենց դեմքի կամ մարմնի որևէ հատված բնատուր չէ:
Ես ապշեցի, երբ դիտում էի մի հաղորդում, որի հյուրը նա էր: Շուշանն առանց աջուձախ ընկնելու խոստովանեց, որ դիմել է քթի պլաստիկ վիրահատության, որ դա նորմալ է ու այսպես շարունակ:
Պետք է խոստովանել, որ սա համարձակ քայլ էր, որովհետև, երբ որևէ մեկին հարցնում ես՝ քիթդ վիրահատե՞լ ես, պատասխանում են՝ միջնապատս եմ ուղղել:
Մի խոսքով, որոշ մոդելներ լավ կանեին սովորեին լինել անկեղծ ու համարձակ ո՛չ միայն փեշի կարճության հարցում:
Աղբյուրը` bibar.am
Կարդացեք նաև` Չեմ կարող թաքցնել իմ նշանադրությունն ու հարսանյաց արարողությունը. Շուշան Երիցյան