▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատյան դաշտը լրջագույն էկոլոգիական ճգնաժամի առաջ է․ Գալուստ Նանյան

Բնապահպանական տեղեկատվության վերլուծաբան Գալուստ Նանյանի ֆեյսբուքյան գրառումը․

Արարատյան դաշտը վաղուց արդեն դաշտ չէ

Որպես բնապահպանական կառավարման մասնագետ և բնական ռեսուրսների արդյունավետության կառավարման մագիստրոս՝ այս օրերին կարդացածս որոշ գրառումներ ոչ միայն ապշեցրին, այլ նաև հստակ շեշտեցին՝ բնապահպանական խնդիրների շուրջ խոսքը հաճախ տարվում է ոչ մասնագիտական, հուզական, երբեմն նույնիսկ մանիպուլյատիվ մակարդակում։

Այո՛, Արարատյան դաշտը լրջագույն էկոլոգիական ճգնաժամի առաջ է արդեն տասնամյակներ։ Իմ բազմակի վերլուծությունները (լրագրողական հոդվածների տեսքով), որոնք տարբեր տարիներին ներկայացվել եւ քննարկման թեմա են հանդիսացել նաև բնապահպանության նախարարությունում, ապացուցում են այդ անդառնալի ընթացքը։

Ցավով պետք է նշեմ, որ ներկայիս իշխանությունները ոչ միայն չմեղմեցին այս միտումները, այլ տասնապատկեցին՝ հողային ռեսուրսների շահագործման անտարբեր քաղաքականությամբ, հողագործության հիդրոլոգիական հիմքերի խեղաթյուրմամբ և ջրային պաշարների անմշակ և անհետևողական կառավարմամբ։

Ես դեռևս 2017 թվականին, առանց արտաքին ֆինանսավորման, իրականացրել եմ տեղային ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել էր՝

Արարատյան դաշտի շուրջ 80%-ը արդեն գտնվում է կիսանապատացման կամ անապատացման փուլում։

Այսօր՝ 2025-ին, այդ ցուցանիշը կարելի է համարել ավելի ծանրացած։

Այստեղ լուծումներն արագ չեն լինելու։ Սխալ է կարծել, թե այս խնդիրը կարելի է լուծել մի քանի տարվա ծրագրով։ Մենք գործ ունենք այնպիսի համակարգային կազմաքանդման հետ, որի վերականգնման համար պետք կլինի ոչ թե մեկ կամ երկու ծրագիր, այլ համազգային մոբիլիզացիա՝ տասնամյակների կտրվածքով, եթե ոչ դարաշրջանների։

Խնդիրը գլոբալ է, համակարգային է, և դրա մասին խոսելն անհրաժեշտ է՝ մասնագիտական լեզվով, թվերով, փաստերով և առաջարկներով, այլ ոչ թե միայն վրդովմունքով, կամ օդում կրակելով....

Հ.Գ.- Քարտեզի լուսանկարը՝ 2017 թ-ի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее