▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատում գնացքը վրաերթի է ենթարկել ոչխարի հոտը. 140 ոչխար տեղում սատկել է, մոտ 25-ը՝ վիրավորվել

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղի վարչական տարածքում՝ գնացքի գծերի վրա, 150-ից ավելի սատկած ոչխարներ ու գառներ կան։  Ժամը 10։00-10։50-ի սահմաններում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գնացքի գծերի վրայով անցնող ոչխարի հոտը, ինչի հետևանքով էլ 140 ոչխար տեղում սատկել է, իսկ մոտ 25 ոչխար էլ վիրավորվել է։

Պարզվել է, որ ոչխարները պատկանում են Արարատի մարզի Լանջազատ գյուղի բնակիչ, սակայն ժամանակավորապես Նորուղի գյուղում բակվող 49-ամյա Ջասմ Խդոյանին։ Գյուղացիներն ասում էին, որ գառների տերը վարկով 10 մլն դրամ էր վերցրել բանկից և այն ներդրել էր ոչխարաբուծության մեջ, սակայն հիմա խեղճ գյուղացին չգիտի, թե ով և ինչպես է փոխհատուցելու վնասը։ Այդ ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և նրանք իրենց գոյությունը պահում էին ոչխարաբուծությամբ զբաղվելով։ Սատկած ոչխարների մեծ մասը նոր է ծննդաբերել գառնուկներ և նրանց ձագերն էլ չեն ապրի, քանի որ, նրանց կաթ տվող ոչխարները սատկել են։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее