Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում որովայնի առաջային պատի հրազենային վնասվածք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը Արարատ գյուղի բնակիչ, 38-ամյա Վիրաբ Պողոսյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության՝ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա իր տանը՝ լոգարանում, ինքնասպանություն գործելու նպատակով երկաթյա խողովակով պատրաստված ինքնաշեն կրակող առարկայից կրակել է իր որովայնին: Ոստիկանները հայտնաբերել են նաև ինքնաշեն կրակող առարկան: Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան լոգարանում հայտնաբերել է 63-ամյա մայրը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


