Shamshyan.com-ը գրում է. Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել իր վարչական տարածքի գյուղերից մեկի Բուժամբուլատորիայից ստացված հաղորդման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի գյուղերից մեկի ծնողը իր 15-ամյա աղջկան հետազոտման նպատակով բերել է Բուժամբուլատորիա, որտեղ պարզվել է, որ երեխան գտնվում է 10 շաբաթական հղիության փուլում: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ երեխան այս տարվա մարտի 24-ից փաստացի ամուսնացել է 31-ամյա Վ. Ս.-ի հետ, ով իրենց տանը սեռական հարաբերություն է ունեցել երեխայի հետ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում


