▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզի դպրոցներում կրճատել են դասղեկության համար տրվող գումարները

Արարատի մարզի դպրոցներից մեկի ուսուցիչները տեղեկացրել են, որ իրենց տրվող դասղեկության գումարները այսուհետև մինչև 10.000 դրամով կրճատվելու են: Ըստ դպրոցի տնօրենի` պատճառը դպրոցներին տրվող բյուջեների կրճատումն է:

Ուսուցիչների պնդմամբ` հիմա իրենք դասղեկության համար այսուհետ ստանալու են իրենց աշխատավարձի 10 տոսկոսը, մինչդեռ նախկինում գումարներն ավելի էին կազմում, օրինակ` եթե ուսուցիչը ստանում էր 100000 դրամ, այսուհետ դասղեկության համար ստանալու է 10000 դրամ:

Նշենք, որ ուսուցիչները քննարկում են նաև Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անելու որոշումը:

Հատկանշական է այն փաստը, որ նույն իրավիճակը տիրում է նաև Արարատի մյուս դպրոցներում ևս:

Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանն իր խոսքում նշել է, որ  դասղեկության գումարը հավելավճար է, և տնօրենն է որոշում, թե ինչքան գումար տա ուսուցիչներին դասղեկության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее