▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արարատ Միրզոյանին ապառիկով հեռուստացույց չէին տվել, բայց կարողացել է առանձնատուն գնել»․ Աննա Գրիգորյան

«Արարատ Միրզոյանը 2022 կամ 2023 թվականին ձեռք է բերել 280 հազար դոլարով առանձնատուն»,- ԱԺ նիստում, անդրադառնալով ՔՊ-ական մի շարք պաշտոնյաների «արագ հարստացմանը», ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը․ «Երբ Արարատ Միրզոյանը ԱԺ նախագահ էր, ասում էր՝ գնացի հեռուստացույց ապառիկով վերցնեմ, չտվեցին։ Բայց պարզվում է՝ երբ որ նա արդեն այլ պաշտոն է զբաղեցնում, բնականաբար, նրան հնարավորություն է ընձեռնվել ձեռք բերել 280 հազար դոլարանոց առանձնատուն։ «Ամենաաղքատ» քպ-ական պատգամավորի բանկի շնորհիվ այդ վարկավորումը տեղի է ունենում»,- նշել է Գրիգորյանը։

***

«Տիկին Գրիգորյան, ես ճիշտ հասկացա՞, որ դուք՝ Քոչարյանի ուժի ներկայացուցիչներդ, ստեղ ասեցիք՝ այն փաստը, որ մարդիկ կարող են հիփոթեքով բնակարան ձեռք բերել, դա կոռուպցիայի դրսևորում է։ Ասում եք՝ Արարատ Միրզոյանը հիփոթեքով տուն է գնել։ Հա, բա հիփոթեքով պիտի գնի, հո քեշով թալանածով չի՞ գնելու»,- ԱԺ նիստում, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթին, ասել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և հարց ուղղել․ «Ինձ շատ հետաքրքիր ա՝ Ռոբերտ Քոչարյանը իր կյանքում հիփոթեքով բնակարան գնած կա՞, կամ իր ընտանիքի անդամները։ Եթե չէ, կարող ա՞ դա նրանից ա, որ դրա կարիքը երբեք չեն ունեցել։ Լևոն Քոչարյանն արդեն 20 տարեկանում միլիոնատեր էր, չէ՞»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее