▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյանի կնոջ հիմնադրամին պետբյուջեից խոշոր գումար է փոխանցվել

Պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերի՝ 288 մլն դրամ է փոխանցվել Արտաքին գործերի նախարար Արարատ ՄԻրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի կողմից ղեկավարվող հիմնադրամին։ Փոխանցումը Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամին կատարել է էկոնոմիկայի նախարարությունը «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի խթանմանը, իրականացմանը և հետներդրումային սպասարկմանը» անունը կրող միջոցառումն իրականացնելու համար։ Գնման պայմանագրից տեղեկանում ենք, որ այս գումարով Աբաջյանի հիմնադրամը պետք է իրականացնի խորհրդատվություն, իրավաօրենսդրական դաշտի, ֆինանսական աջակցության ծրագրերի, պետական խթանների վերաբերյալ իրազեկում, ներդրումների ընթացքում խնդիրների վերհանում, պետական և մասնավոր հատվածի միջև հաղորդակցության հաստատում և նմանատիպ այլ ծառայություններ, այսինքն կոնկրետ և շոշափելի որևէ բան այդ գումարի շրջանակներում չի ակնկալվում։

ՀԻշեցնենք, որ Գոհար Աբաջյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն է նշանակվել այս տարվա հունիսին։ Տիգրան Խաչատրյանը հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենի և «Շնորհավորելով Գոհար Աբաջյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։ Գոհար Աբաջյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տեսանելի արդյունքներ գրանցելու համար:

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее