▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց հասկանալու կարող են բույսին նյութ սրսկել ու տանել շուկա.Ֆերմերներն ահազանգում են

Հայաստանի ֆերմերներն ուրախ լուր ունեն: Նրանք հավաստիացնում են, որ Կառավարությունը կարողացել է խոչընդոտել թուրքական լոլիկի մուտքը Հայաստան:

«Գները կարգավորվել են: Շուկայում 90-95 տոկոս տեղական արտադրության լոլիկներ են: Նույնը նաև վարունգի դեպքում:

Խնդրում և պահանջում ենք, որպեսզի հետևողական լինեն: Այսպես եթե շարունակվի, կարծում եմ՝ կոնկրետ մեր գյուղից՝ Դարակերտից, ոչ ոք արտագնա աշխատանքի չի մեկնի: Մայիսի 10–ից 15–ը կսկսվի արտահանումը դեպի Ռուսաստան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆերմեր Վարուժան Խուդեդանյանը:

Շարունակելով վերջինին՝ ֆերմեր Արմեն Սիմոնյանը նշեց.

«Որպեսզի կարողանանք ՌԴ-ի հետ պայմանագրային առևտուր կազմակերպել, պետք է բարձրացնենք մեր գյուղատնտեսության մակարդակը: Հայկական լոլիկը գերազանցում է թուրքականին՝ թե՛ համով, թե՛ տեսքով: Օգտակար նյութերը 2 անգամ բաձր են»:

Բանախոսները կարևորեցին գյուղացիների հետ Գյուղնախարարության անմիջական շփումը.

«Ֆերմերի հետ կլոր սեղանի շուրջ չեն նստել: Նրանք պետք է գան, ցեխոտեն ոտքերը, որից հետո էլ հարցին լուծում կլինի: Ի դեպ, ինֆորմացված չէ նաև գյուղացին: Մասնագիտական խնդիրներ կան: Առանց հասկանալու կարող են բույսին նյութ սրսկել ու տանել շուկա: Չունենք ճիշտ գյուղատնտեսություն»,-ընդգծեց Արմեն Սիմոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее