▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամեն հրաշք ամուսին ու կրկնակի հրաշք հայրիկ է. երգչի կինն՝ առանց ամուսնու նրա տարեդարձը նշելու մասին

Life.panorama.am-ը գրում է. ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արամեն այսօր նշում է ծննդյան 35-ամյակը, սակայն նա ստիպած է տոնական օրն անցկացնել ընտանիքից հեռու, քանի որ այս շրջանում հյուրախաղերով գտնվում է ՌԴ-ում: 

Կայքը զրուցել է երգչի կնոջ՝ Աննայի հետ, ու պարզել, որ  ինքն ու դուստրը՝ Աննա Մարիան առանց հայրիկի պատրաստվում են նշել նրա տարեդարձը:

«Արամեն երեկ Անապայում էր, կեսգիշերին նա բեմում էր ու մենք չկարողացանք այդ պահին նրան շնորհավորել: Ստիպված եղա 40 րոպե անց միայն նրա հետ կապ հաստատել ու անակնկալս նրան մատուցել: Մենք մեր ընեկրներով ու հարազատներով հավաքվել էինք մեր տանը, երբ զանգեցի նրան, սկզբում կադրում միայն ես էի, բայց հետո անակնկալի բերելով՝ շրջվեցի դեպի մեր հյուրերն ու բոլորս միասին երգելով շնորհավորեցինք նրա տարեդարձը: Բնականաբար, Արամեն անակնկալի եկավ եւ շատ ուրախացավ,- պատմեց Աննան ու ժպիտով շարունակեց.

«Ի դեպ՝ այսօր եւս առանց նրա մենք կնշենք Արամեի 35-ամյակը: Քանի որ այսօր նաեւ մեր ակումբի տարեդարձն է, որոշել ենք բոլորով հավաքվել այնտեղ ու մի լավ ուրախանալ, դե իսկ վաղը Արամեն Հայաստանում կլինի ու մենք արդեն նրա հետ կշարունակենք նշել բոլորիս համար այդքան կարեւոր առիթը»:

Աննան ու աղջիկը որոշել են հայրիկի անակնկալները այսքանով չեզրափակել.

«Իհարկե, մենք փոքր-ինչ սրտնեղում ենք, որ ստիպվаծ ենք այսօր իրարից հեռու լինել, բայց արտիստի կյանքն է այդպիսին, որը ես գիտակցում եմ: Ես ու աղջիկս որոշել ենք մեր հայրիկին հետաքրքիր նվերներ գնել: Այսօր երկուսով կզբաղվենք այդ հարցով, որպեսզի, երբ Արամեն վերադառնա, ամեն ինչ պատրաստ լինի»,- ժպիտով հավելեց Աննան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее