Wnews.am-ը գրում է.
Շատ աղջիկներ կցանկանային լինել նրա փոխարեն։ Երբ նա նոր էր հանդիպում Արամեի հետ, բոլորին էր հուզում, թե ով է նա, ինչպիսի արտաքին ունի եւ ինչպե՞ս է երգիչն ընտրել հենց իրեն։
Instagram-ում Արամեի գեղեցկուհի կնոջ հետեւորդների թիվը հասնում է շուրջ 17 հազարի, իսկ նրա լուսանկարները հաճախ են տարածվում հայկական լրատվամիջոցներով։
Wnews.am-ը ներկայացնում է երգիչ Արամեի կնոջը ՝ Աննա Թովմասյանին։
ՄԱՆԿՈՒԹՅԱՆՍ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ. Մանկության երազանքներիս մեծ մասն արդեն իրականացել է, իսկ մնացածի համար դեռ ժամանակ ունեմ։
ԱՐԱՄԵՆ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ. Արամեն իմ կյանքում այն միակն է, ում կողքին ես այնպիսին եմ, ինչպիսին կամ։ Չնայած արդեն ավելի քան երկու տարի է, ինչ ամուսնացած ենք, բայց յուրաքանչյուր օրս նրա հետ տարբեր է ու հետաքրքիր։Նրա տեսակը չի դադարում զարմացնել ինձ։ Հաճախ եմ հիանում նրանով։
ՆՈՐԱՁԵՎ ԼԻՆԵԼԸ. նորաձեւ լինելը, իհարկե կարեւոր է եւ ես հետեւում եմ նորաձեւությանը այնքանով, որքանով ինձ անհրաժեշտ է։
ԳԼԱՄՈՒՐԱՅԻՆ ԵՐԵԿՈՒՅԹՆԵՐ. Ի տարբերություն նորաձեւությանը, գլամուրային երեկույթներն իմ կյանքում դեռ տեղ չունեն։ Գերադասում եմ անցկացնել երեկոներն իմ ընտանիքի, մտերիմների, ընկերների հետ։
ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ. Հետեւում եմ մեր հայկական շոու բիզնեսին։ Իհարկե ունեմ սիրված կատարումներ եւ գերադասում եմ բարի խոսքով աջակից լինել ու ոգեւորել մեր հայ կատարողներին։ Ապրելով երգչի հետ ես գիտեմ, թե որքան դժվար է նրանց աշխատանքը եւ որքան կարեւոր է հանդիսատեսի սերը նրանց համար։
ՏԱՆԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ. Մարդկանց, որոնք ամեն տեղից ուշանում են, բայց եւ ինքս ամեն տեղից ուշանում եմ։ Տանել չեմ կարողանում նաեւ դա (չնայած ինձ թվում է, որ դա հատուկ է աղջիկներից շատերին)։
ՍԻՐՈՒՄ ԵՄ, ԵՐԲ. ոչ մի բան չի խանգարում երջանիկ լինելուն։
ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆՍ ՈՒԺԵՂ ԳԻԾԸ. իմ ամենաուժեղ գիծը համարում եմ ներողամտությունը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում