Life.panorama.am-ը գրում է. Այս օրերին Արամեն իր փոքրիկ երկրպագուների համար անակնկալ է պատրաստում: Շուտով կթողարկվի երգչի «Համով-հոտով» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի հերոսները փոքրիկներ են, քանի որ հենց նրանց էլ նվիրված է երգչի նոր աշխատանքը.
Այս մասին մեզ տեղեկացրեց Արամեի մենեջերը՝ Սյոմա Կոդաբաշյանն ու մանրամասնեց. ««Համով-հոտով» երգի երաժշտական մասը հեղինակել ու գործիքավորել են «Կարեն-Սեւակ փրոդաքշենը», խոսքերն էլ գրել է Ավետ Բարսեղյանը, դե իսկ ռեժիսորական մասով ինքս եմ զբաղվում: Տեսահոլովակը բավականին ուրախ ու թեթեւ է. սցենարական մասում ի դեմս փոքրիկների ու դեռահասաների՝ հաճախակի փոխվում է Արամեի բենդը, ընդհուպ մինչու հասնելով Կարենին ու Սեւակին: Գաղափարն իմն էր, ոերպեսզի մեկ տեսահոլովակում չորս սերունդ ցուցադրվի ու այդպիսով հոլովակը հետաքրքիր լինի Արամեի բոլոր երկրպագուներին՝ անկախ տարիքից: Ի դեպ նշեմ, որ ինչպես տաղավարների, այնպես էլ Արամեի ու մեր բոլոր հերոսների ոճով զբաղվել է դիզայներ Արամ Նիկոլյանը»:
«Համով-հոտով« տեսահոլովակում կլինեն նաեւ պարային տեսարաններ, որի համար Սյոմա Կոդաբաշյանի խոսքով՝ Մոսկվայից հատուկ պարողի են հրավիրել. ,Տեսահոլովակի պարային մասն իրականացրել է «Swag dance« պարային խումբը, սակայն որոշում կայացվեց, որ խմբի աղջիկներին կմիանա նաեւ Ռուսական «ТАНЦЫ, նախագծի մասնակիցներից մեկը»,- պատմեց նա:
Մեր հարցին, թե «Իմ արեւ» տեսահոլովակի հաջողությո՞ւնն էր պատճառը, որ Արամեն որոշեց կրկին երեխաներին նվիրված երգ եւ տեսահոլովակ թողարկել, մենեջերը պատասխանեց. «Ինչ խոսք՝ «Իմ արեւը» Արամեի ամենադիտված տեսահոլովակների թվին է պատկանում, այն շատ-շատ է սիրվել, ու բազմիցս ենք լսել, որ երեխաները սիրում են դիտել այդ տեսահոլովակը: Սակայն միակ պատճառը այդ հաջողությանը վերագրել, սխալ կլինի: Կարծում ենք՝ երեխաները մեր կյանքում այն դերն ունեն, որ չարժե նրանց մասին մեկ երգով սահմանափակվել, նրանց պետք է միշտ պահել մեր ուշադրության կենտրոնում»:
Անդրադառնալով վերջերս թողարկված Արամեի ու Անժելիկա Ագուրբաշի տեսահոլովակին՝ Սյոման նշեց, որ թե հայ, թե ռուս հեռուստադիտողի արձագանքները ոգեւորիչ է. «Ընդամենը օրեր առաջ ներկայացրինք Արամեի ու Անժելիկա Ագուրբաշի համատեղ աշխատանքն ու արդեն բավականին լավ արձագանքներ ենք լսում: Անկեղծ ասած՝ մինչ երգն ու տեսահոլովակը ներկյացնելը՝ վստահ էինք, որ այն համապատասխանում է ռուսական երգարվեստի այսօրվա պահանջներին, սակայն այն, որ Հայաստանում այսքան լավ կընդունվեր, այնքան էլ չէինք պատկերացնում: Ուրախ ենք, որ արդեն իսկ Արամե ու Անժելիկա Ագուրբաշ դուետը Հայաստանի տարբեր միջոցառումներում ցանկություն ունեն տեսնելու»,- նշեց Սյոման, իսկ հարցին, թե Արամեն չի՞ ցանկանում արդյոք ռուսական շոու բիզնես մուտք գործել, պատասխանեց. «Մենք դանդաղ քայլերով գնում ենք դեպի դա, սակայն իրականում այդ շուկա մուտք գործելը շատ դժվար է, քանի որ պահանջներն են խիստ տարբեր: Արամեի ու Ագուրբաշի դուետն այդ առումով ասես առաջին քայլը լիներ, քանի որ արդեն իսկ նրանց դուետը հնչում է ռուսական ռադիոներով ու ցուցադրվում բոլոր ռուսական հեռուստաընկերություններով: Ուրախ ենք, որ ռուս հանդիսատեսի շրջանում եւս այն լավ արձագանքներ է գրանցել»:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում