Պարզվում է` շոու բիզնեսում բավականին շատ են Արամեի հասակին երանի ասողները: Գրում է esyes.am-ն ու նշում, որ վերջերս նրանց շարքը դասվել է նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը, ով տեսահոլովակում բարձրահասակ երևալու համար ստիպված էր կանգնել որոշակի բարձրության վրա: Ժամանակին էլ անիվի օգնությանն էր դիմել ոչ այնքան բարձրահասակ Հայկոն, ով Արամեի հետ նկարահանում էր նոր տեսահոլովակ:



