Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ու երաժիշտ Գևորգ Այվազյանը օրերս ներկայացրել են «Հին ճանապարհով» տեսահոլովակը, որը համալրեց հայկական այն տեսահոլովակների շարքը, որոնք նվիրված են Արցախյան պատերազմին:
Տեսահոլովակի ռիժիսորն Արամայիս Հայրապետյանն է, ով կայքին պատմել է աշխատանքի հետ կապված փոքրիկ մանրամասներ:
Խոսելով թեմայի կարևորության ու հատուկ պահանջվող նրբության մասին՝ Արամայիսը նշել է.
«Իհարկե, թեման շատ կարևոր է, սակայն որպես ռեժիսոր, յուրաքանչյուր աշխատանքի մոտենում եմ մաքսիմալ պրոֆեսոնալ, փորձում եմ ամեն աշխատանքիս նուրբ մոտենալ: Ինձ համար ամենակարևորը դրամատուրգիան է, որպեսզի մինչև վերջ տեսահոլովակի սյուժետային գիծը ճիշտ պահվի»:
Անդրադառնալով տեսահոովակի սյուժետային գաղափարին` Արամայիս Հայրապետյանը նկատել է.
«Իրականում, սցենարային մտքերը Լիլիթինն ու Արամինն էին, բայց քանի որ ես եմ տեսահոլովակի ռեժիսորը, ես եմ տվել ռեժիսորական մոտեցումները, նրբացրել սյուժետային գծերը: Այսինքն` որպես ռեժիսոր փոփոխման եմ ենթարկել նախօրոք ինձ տրամադրված սյուժեն ու մոտեցրել եմ իմ պատկերացումներին»:
Եթե պատերազմի մասին պատմող հայկական շատ տեսահոլովակներ ու ֆիլմեր տխուր ավարտ են ունենում, ապա այս տեսահոլովակում բարի ավարտ է տեղի ունենում և տարիներով գերի մնացած զինվորը վերադառնում է տուն:
«Քանի որ մեզ մոտ շատ է տխրությունը, ես փորձեցի տեսահոլովակն այնպես նկարահանել, որպեսզի ցույց տամ մեր իրականության նաև դրական կողմերը, որոնք իսկապես եղել են:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում