Թարմացում․ Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
«Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Արտակ Բաբախանյան) 68-ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար: Նիստը որոշ ժամանակ անց կսկսվի: Քննչական մարմինը և դատախազությունն իր որոշումը կայացրել է և գնացել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհով: Հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը»,–գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
|
*** Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անհանգստությամբ հետևում եմ Վեհափառ Հայրապետի 68-ամյա եղբոր և եղբորորդու դեմ վարույթի ընթացքին։ Արա Զոհրաբյանն իր էջում (մեկնաբանության դաշտում) լուր է տալիս, որ. «Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են: Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին: Սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն: 12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն»։ |


