▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Սարգսյանին փորձել են սպանե՞լ

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Արարատ գյուղի բնակիչ Ստեփան Սամվելյանը։
Եղած տեղեկությունների համաձայն՝ նա իբրև թե փորձել է կազմակերպել Արամ Սարգսյանի սպանությունը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի (սպանության կազմակերպում) և 335-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն)։ Հայտնաբերվել է նռնակ։

Ով է Ստեփան Սամվելյանը,-գրում է Պոլիտիկ․am-ն ու մանրամասնում․ «Նրան հաճախ կարելի էր տեսնել «Հայելի» ակումբի եթերում։ Նա Արամ Սարգսյանի համագյուղացին է և այժմ էլ բնակվում է Արարատ գյուղում։ Սամվելյանը երկար տարիներ խնդիրներ ունի Սարգսյանների ընտանիքի հետ։ Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք Սարգսյան եղբայրները, ըստ տեղեկությունների, գործարար Ստեփան Սամվելյանից խլել են նրա բիզնեսը և սննկացրել նրան։ Այդ ժամանակից ի վեր արդեն նախկին գործարարը՝ իր ողջ ունեցվածքը Սարգսյանների պատճառով կորցրած Սամվելյանը, չի կարողանում օրինական ճանապարհով լուծել իր խնդիրը։ Բոլոր իշխանությունները աչք են փակել Վազգեն Սարգսյանի ընտանիքի կողմից իրականացված տնտեսական հանցագործության վրա։

Մեր տեղեկություններով՝ Ստեփան Սամվելյանը ոչ թե պլանավորել է Արամ Սարգսյանի սպանությունը, այլ հեռախոսազրույցի ընթացքում պարզապես խիստ տոնով է խոսել նրա մասին։
Հեռախոսազրույցը գաղտնալսել են իրավապահները, որոնք վաղուց հետևում էին Սամվելյանին՝ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։ Ձայնագրությունը դարձել է հարմար առիթ՝ նրան մեկուսացնելու համար»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее