▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Սարգսյանը 9:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և դարձել ոսկե մեդալակիր

Արամ Սարգսյանը (68 կգ քաշային)  եզրափակիչում 9:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և դարձել ոսկե մեդալակիր․ հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան

Այդպիսով Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ԵԱ մրցաշարում հունահռոմեական ոճի Մ15 տարեկանների Հայաստանի հավաքականը նվաճել է 6 մեդալ՝ նվաճելով թիմային պայքարում երկրորդ տեղը։

41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը և 62 կգ Պավել Նազարյանը դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։ 44 կգ Վարդան Սահակյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը նվաճել է բրոնզե մեդալ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее