▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը ծանրացվել է

armtimes.com-ը գրում է. «Սասնա Ծռեր» զինված խմբի անդամ, Պավել Մանուկյանի որդուն՝ Արամ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը ծանրացվել է: 

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Արամ Մանուկյանին առաջադրված մեղադրանքներին ավելացվել է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածը (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը): Այս մեղադրանքում եւս Արամ Մանուկյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել), ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը) եւ ՀՀ ՔՕ 238 հոդվածով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը):

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее