▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Մանուկյանի եւ Պավլիկ Մանուկյանի գործերով նախաքննությունն ավարտվել է

 

2016 թվականի հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ կալանավորված «Սասնա ծռերից» Արամ Մանուկյանի եւ Պավլիկ Մանուկյանի մասով նախաքննությունն ավարտվել է. գործը մայիսին կուղարկվի դատարան:

Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը` հղում անելով նրանց պաշտպաններից Հարություն Բաղդասարյանին:

«Ինչպես հայտնի է, գործերն առանձնացվել են եւ առանձին գործերով՝ Պավլիկ Մանուկյանի եւ մյուս 11-ի մասով նյութերը 69 հատոր են կազմում, իսկ Արամ Մանուկյանի ու մյուսների մասով՝ 42: Նախաքննությունն ավարտվել է եւ գործը մայիսին կուղարկվի դատարան»,-ասաց Հարություն Բաղդասարյանը: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее