▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Մանուկյանի արձանի էսքիզն անգամ հանձնաժողովի անդամը չի տեսել

Պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր, Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի արձանի էսքիզի շուրջ աղմուկը չի դադարում:

Մրցութային հանձնաժողովի անդամ, նկարիչ Հաղթանակ Շահումյանն այսօր լրագրողներին որոշ մանրամասներ է ներկայացրել:

«Հունիս-հուլիս ամիսներին եղավ հանձնաժողովի առաջին նիստը, որի ժամանակ շատ քիչ էին մասնակիցները, տխուր վիճակ էր, որոշվեց նոր մրցույթ անցկացնել: Կարծեմ 10-11 աշխատանք էր ներկայացված երկրորդ փուլում: Փակ քվեարկություն էր, պարզվեց, որ շահել է Դավիթ Մինասյանը: Էլի բավարար չէր, բայց հույս կար, որ աշխատանքի ընթացքում ավելի կկատարելագործվի, քանի որ կար ճարտարապետական լուծում և այլն: Իսկ այն տարբերակը, որ համացանցում է ներկայացված՝ չի եղել, դրոշով չեմ տեսել: Կարծում եմ՝ արձանի վերջնական տարբերակն անգամ հեղինակը չի գտել: Պետք է բարի ու սրտացավ խորհրդատուներ լինեն»,-ասաց Հաղթանակ Շահումյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее