▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Ասատրյանի արձանը դրեցին, հասկացանք, ամեն ինչ իր չափը պիտի ունենա. Միքայել Պողոսյան

Armtimes.com-ը գրում է. «Ես Արամ Ասատրյանի հանդեպ ոչ մի բան չունեմ, բայց ամեն ինչ իր չափը պիտի ունենա: Արձանը դրեցին, հասկացանք...». անդրադառնալով Էջմիածնում ռաբիս երգիչ Արամ Ասատրյանի անունով փողոց անվանակոչելուն՝ մեզ հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց երգիչ, դերասան Միքայել Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ այս ամենը «ամեն մեկի ճաշակի ու պաշտամունքի խնդիր է, բայց չի կարելի փաթաթել մարդկանց վզին»: «Իմ կարծիքով` դա սխալ որոշում է»,- հավելեց Պողոսյանը: Դիտարկմանը, թե Արամ Ասատրյանի որդու կարծիքով իր հայրը ոչնչով չի զիջում Շարլ Ազնավուրին, Կոմիտասին, Մոնթեին, Արամ Խաչատրյանին, Պողոսյանը պատասխանեց.

«Նրա տղան էլ իր շարունակողն է, ես չեմ ուզում խառնվել այդ թեմաներին, որոնք ինձ համար անտանելի, անդուր թեմաներ են: Տղայի մենթալիտետն ու ապրելակերպը իրենց խնդիրն է, ես չեմ ուզում առնչվել»:

Պողոսյանը չցանկացավ խոսել նաեւ Էջմիածնի քաղաքապետի եւ ավագանու մասին, որը փաստացի որոշում կայացնողն է: «Դա իրենց խնդիրն է, երեւույթն ինձ դուր չի գալիս»,- եզրափակեց նա:

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее