ՀՀ իշխանությունները պետք է հրապարակեն վաշինգտոնյան փաստաթղթերը և մանրամասն ներկայացնեն հանրությանը. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս
Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի հնարավոր հետևանքների գնահատականը պետք է տան քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, հայտարարել է Արամ Ա-ն Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ մատուցված պատարագից հետո: Բայց ակնհայտ է, որ միակողմանի զիջումների վրա հիմնված ցանկացած փաստաթուղթ կարող է լուրջ սպառնալիք դառնալ։
Արամ Ա-ն դատապարտել է Հայաստանի ներսում տեղի ունեցած ձերբակալություններն ու քրեական հետապնդումները, ինչպես նաև կոչ է արել պետությանը ուշադրություն դարձնել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը և չմոռանալ Արցախի մասին: