Մի օր հողագործի ավանակն ընկնում է ջրհորը:
Տերը հուսահատ նայում է դեպի ջրհորի խորքը.
Ինչպե՞ս ես նրան հանեմ այդտեղից:
Ապա մտածում.
Իմ ավանակն արդեն ծեր է. նրան արդեն քիչ է  մնացել, հորն էլ արդեն գրեթե ցամաքում է: Ես վաղուց նոր  ջրհոր էի ուզում  կառուցել. ինչո՞ւ հենց հիմա չանեմ դա:
 Նա կանչում է հարևաններին, որ օգնեն իրեն այդ գործում: Բոլորը միանում են  նրան և սկսում հող լցնել ջրհորի մեջ: Ավանակը հասկանում է, թե ինչ է  կատարվում, և բարձր ճիչ արձակում: Եվ հանկարծ, ի զարմանս բոլորի, լռում է: 
Քիչ անց հողագործը որոշում է տեսնել, թե ինչ է կատարվում ներքևում:
Եվ ապշում է իր տեսածից. ավանակը թափ էր տվել վրայի հողը, հարթեցրել էր, բարձրացել և հայտնվել ջրհորի վերևում:
 .. Կյանքում դուք կհանդիպեք ամեն տեսակի ստորության, և ամեն անգամ կյանքը  ձեզ նորանոր մասնիկներ կուղարկի: 
Ամեն անգամ, երբ վրադ հող կընկնի, թափ  տուր այն ու վեր բարձրացիր. միայն այդ դեպքում դու կկարողանաս դուրս գալ  ջրհորից:
 
Ցանկացած խնդիր նման է քարի` դեպի աղբյուրը տանող ճանապարհին: Եթե դուք  կանգ չառնեք և  չհանձնվեք, դուք կկարողանաք դուրս գալ ցանկացած խորը  ջրհորից:
 
Թափ տուր և վեր բարձրացիր:
Որպեսզի լինես երջանիկ, հիշի’ր հինգ պարզ կանոն.
 
1. Ձերբազատիր քո սիրտը ատելությունից – Ներիր:
 2. Ձերբազատիր քո սիրտը մտահոգություններից – Նրանցից շատերը չեն արդարանում:
 3. Ապրիր պարզ կյանքով և գնահատիր այն, ինչ ունես:
 4. Տուր ավելին:
 5. Սպասիր ավելի քիչը: 
      

