▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջնորդները» հեռուստասերիալի ամերիկյան նկարահանումները շարունակական կլինեն. Դիանա Գրիգորյան

 Life.panorama.am-ը գրում է. Պրոդյուսեր, սցենարիստ եւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը բոլորովին վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից եւ արդեն անցել է իր բնականոն աշխատանքային կյանքին, միաժամանակ պրոդյուսերը ամերիկյան հանգստի ընթացքում եւս հասցրել է աշխատել՝ օվկիանոսից այն կողմ նկարահանելով «Առաջնորդները» հեռուստասերիալի մի քանի տեսարաններ:

Մեզ հետ զրույցում Դիանա Գրիգորյանը պատմել է ամերիկյան նկարահանումների եւ այսուհետ «Առաջնորդները» սերիալի նոր ուղղությունների մասին.

«Այնպես չէ, որ գնացել էինք ԱՄՆ ու ձեռքի հետ մի քանի տեսարաններ նկարեցինք, ոչ, սա նպատակային աշխատանք էր ու այսուհետ «Առաջնորդները» հեռուստասերիալում նոր սյուժետային գիծ է լինելու, հետեւաբար ամերիկյան նկարահանումները շարունակական կլինեն: Այս անգամ ժամանակը քիչ էր, այդ իսկ պատճառով ավելի ծավալային նկարահանումներ չհասցրինք իրականացնել, սակայն օգոստոսի վերջից այնտեղ նկարահանումներ են նախատեսված, ուստի առաջիկայում պետք է կրկին մեկնենք ԱՄՆ»,- նշեց հեռուստասերիալի պրոդյուսերն ու ավելացրեց.

«Հեռուստասերիալի գործողություններն ու սյուժետային գիծը տարել է դեպի միացյալ նահանգներ, հիմա այդ գծի ընթացքն այնտեղ է զարգանում, որը կապված է գլխավոր հերոսների հետ»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее